Հայաստանցի զբոսաշրջիկների թիվը Աջարիայում այս ամառ կկրկնապատկվի

Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի կանխատեսմամբ, այս ամառ հայաստանցի զբոսաշրջիկների թիվը Աջարիայում անցած տարվա համեմատ կկրկնապատկվի եւ կհասնի 40-֊50 հազարի:

«Կովկաս պրես»֊ին այդ գերատեսչությունից հայտնել են, որ Աջարիան հայաստանցիներին գրավում է բարելավված ծառայություններով, ցածր գներով եւ Հայաստանին մոտ լինելով:

Ըստ զբոսաշրջության դեպարտամենտի, հայաստանցի գործարարները մեծ ներդրումներ չեն կատարում Աջարիայում՝ բավարարվելով փոքր բիզնեսով:

Անցած շաբաթ Բաթումիում բացվել է առաջին հայկական ռեստորանը: