«Քաղաքականությունը կատարված աշխատանքից ավելի ուժեղ գտնվեց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի մշակույթի պաշտոնանկ նախարար Գեւորգ Գեւորգյանը:
Հարցին, թե արդյո՞ք պաշտոնավարման ընդամենը 3 ամսվա ընթացքում հաջողվեց ինչ-որ բան անել, Գեւորգ Գեւորգյանը պատասխանեց. - «Իհարկե, այդ ամբողջ միջավայրը, մթնոլորտը կարգավորվեց, ստեղծագործական միությունների գործունեությունում մեծ աշխուժացում տեղ ունեցավ, նախարարությունում մշակվեցին Երգի եւ պարի, Մնջախաղի թատրոնների շենքերի շինարարության ծրագրերը: Իմ աշխատանքը դրական են գնահատում Հայաստանի նախագահը եւ վարչապետը, մշակույթի գործիչները»:
«Նախարարների անընդհատ այս փոփոխություններից մշակույթը միայն տուժում է: Պետք է կայունություն լինի. վստահեն մեկին, ով, գոնե, կարողանա իրականացնել իր ծրագրերը», - համոզված է Գեւորգ Գեւորգյանը: Նախկին նախարարը ասաց, թե չի ճանաչում նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանին, բայց ամեն դեպքում հաջողություն է ցանկանում նրան:
Ռուզաննա Ստեփանյան