Պուտինը հորդորել է խրախուսել ներգաղթը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանին հղած ուղերձում այսօր հորդորել է խրախուսել ներգաղթը:

«Անհրաժեշտ է խրախուսել բարձր որակավորում ունեցող եւ օրինապահ մարդկանց ներհոսքը Ռուսաստան»,֊ - ասել է Պուտինը:

Ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի, ներգաղթողների թվով Ռուսաստանը զիջում է միայն Միացյալ Նահանգներին: Այժմ Ռուսաստանում բնակվում է 10-֊15 միլիոն ներգաղթած:

Ռուսաստանում մեծ թիվ են կազմում Հայաստանից ներգաղթածները, որոնց ստույգ թիվը, սակայն, հայտնի չէ:

Ժողովրդագրական խնդիրը, Պուտինի վկայությամբ, Ռուսաստանի ամենասուր հարցն է՝ ամեն տարի Ռուսաստանի բնակչության թիվը նվազում է 700 հազարով: Պուտինն առաջարկել է նաեւ կրկնապատկել երեխայի խնամքի համար տրվող նպաստը: