«Մտածենք՝ մինչ ղեկին նստելը». այս նշանաբանով իր քարոզարշավն է սկսել Հայաստանի ավտոմոբիլային ազգային խորհուրդը: Այն ստեղծել են 5 հասարակական կազմակերպություններ՝ միջազգային համանուն հիմնադրամի աջակցությամբ:
«Մեր կարեւոր նպատակը բնակիչների շրջանում երթեւեկության կանոնների պահպանման քաղաքականություն մշակելն է», - ասաց Սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Գագիկ Եղոյանը:
Ավտոմոբիլային խորհրդի նախագահ Մկրտիչ Փիլտոյանի կարծիքով, պետավտոտեսչության աշխատակիցները որոշ դեպքերում երթեւեկության կանոնների պահպանման հարցերով չեն զբաղվում: Նա բերեց ամրագոտիների օրինակը. համաձայն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովության մասին օրենքի՝ երթեւեկելիս վարորդը եւ ուղեւորները պետք է լինեն ամրակապված, սակայն այդ պահանջը, մեղմ ասած՝ բոլորը չէ, որ կատարում են:
«Հարկավոր է բարելավել նաեւ ավտոդպրոցների վիճակը: Այնտեղ ակնհայտ կոռուպցիայի դեպքեր կան: Յուրաքանչյուրը կարող է փող տալ եւ վարորդական իրավունք ձեռք բերել», - ասում է Մկրտիչ Փիլտոյանը:
Մայիսի 11-ին Հայաստան կժամանի Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի նախագահ լորդ Մաքս Մոսլին՝ հայաստանյան կառույցի ստեղծման շնորհանդեսին մասնակցելու համար:
Քրիստինե Աղալարյան