Սերգեյ Իվանով. «Ռուսաստանը Վրաստանի սահմանին 2 ռազմակայան է ստեղծելու»

Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը երկուշաբթի օրը Պեկինում հայտարարել է, որ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Վրաստանի սահմանին երկու ռազմակայանների ստեղծմանը:

«Ռուսաստանը համատեղելու է Վրաստանից իր ռազմակայանների դուրսբերումը «կոմպլեկտ-բրիգադների» ստեղծման հետ: Վրաստանի սահմանի ողջ երկայնքով ծանր ռազմակայաններ հիմա ոչ մեկին պետք չեն», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Իվանովը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանին սահմանակից շրջաններում ստեղծվում են երկու ժամանակակից թեթեւ լեռնային բրիգադներ: