Իրանի նախագահը թույլատրել է կանանց ներկա լինել մարզական միջոցառումներին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը թույլատրել է կանանց ներկա լինել մարզական միջոցառումներին՝ վերացնելով 27 տարվա վաղեմության արգելքը:

Այժմ կանայք կրկին հնարավորություն կունենան ֆուտբոլ եւ այլ մարզական խաղեր դիտել:

Ահմադինեջադը նաեւ կարծիք է հայտնել, որ մարզադաշտերի լավագույն տեղերը պետք է հատկացվեն կանանց եւ երեխաներին: