Թուրքիայի դեսպանատանը չեն ընդունել վիրահայ երիտասարդների պատվիրակությանը

Այսօր Թբիլիսիում վիրահայերի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը հավաք է անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով պաշտոնական Անկարային չուրանալ իր պատմությունն ու ընդունել Հայոց ցեղասպանության իրողությունը:

Բողոքի ակցիային մասնակցել են մոտ 200 վիրահայեր: Նրանք նաեւ ցանկացել են բողոքի ուղերձ հանձնել Վրաստանում Թուրքիայի դեսպանին, սակայն շենքի պահակախումբը հայտարարել է, որ այս օրերին դեսպանատունը չի աշխատում, իսկ դեսպանը հանգստանում է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց «Նոր սերունդ» կազմակերպության ղեկավար Մարի Միկոյանը, երիտասարդները այսօր քայլերթով շարժվելու են դեպի Հավլաբար թաղամասի Նոր Էջմիածին եկեղեցին, որտեղ պատարագ է մատուցվելու:


Նարեկ Գալստյան