Լիտվայի նախագահը ժամանում է Հայաստան

Ապրիլի 25֊-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանում Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը:

Լիտվայի առաջնորդը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչից հետո երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագիր կստորագրվի ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Լիտվայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ, Մատենադարան եւ Փարաջանովի թանգարան:

Երկու նախագահները համատեղ ասուլիս կհրավիրեն: