Անգլիայի թագուհին 80 տարեկան է

Այսօր Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին դարձավ 80 տարեկան:

Էլիզաբեթ Երկրորդը գահակալում է 1952 թվականից ի վեր: Նրա օրոք 10 վարչապետ է փոխվել: Մեծ Բրիտանիայի թագուհին պաշտոնապես նաեւ 14 այլ պետությունների ղեկավարն է:

Էլիզաբեթ Երկրորդը բացառել է, որ կարող է հրաժարվել գահից: