Սահակաշվիլին այցելում է Ջավախք

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը կայցելի հայաշատ Ջավախք: Վրաստանի նախագահի ուղղաթիռը, «Կովկասպրես» գործակալության հաղորդմամբ, արդեն վայրէջք է կատարել Ախալցիխեում:

Միխեիլ Սահակաշվիլին մասնակցելու է Ախալքալակ-Քսանի վերանորոգված ավտոմայրուղու բացման արարողոթյանը, ապա ուղեւորվելու է Գանձա գյուղ, որտեղ մտադիր է նվերներ հանձնել տեղի հայկական դպրոցի աշակերտներին: