«Ազգային պատկերասրահ» երաժշտական 2-րդ փառատոն

Հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել ոչ միայն Կամերային նվագախմբին ու երգչախմբին, այլեւ Բարսեղ Թումանյանին, Սվետլանա Նավասարդյանին, Արաքս Դավթյանին, Ֆրանսիայից ու Միացյալ Նահանգներից ժամանած դաշնակահարներ Վարդան Մամիկոնյանին ու Սերգեյ Բաբայանին:

Երաժշտական փառատոնի հունիսի 7-ի համերգը նվիրված է Մոցարտի 250-֊ամյակին:

«Երաժշտական փառատոնը երկրորդ անգամ անցկացվում է երաժշտասերների պահանջով ու գեղարվեստական հզոր խորհրդի առկայության շնորհիվ», - ասում է փառատոնի հիմնադիրներից Մարիամ Շահինյանը:

Նորաստեղծ գեղարվեստական խորհուրդը նախագահում է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:

«Ես հավատում եմ, որ այս փառատոնն ավանդական է դառնալու եւ օգնելու է պայքարել մեր շրջապատում առկա «վտանգավոր բաների» դեմ»,֊ - ասում է կոմպոզիտորը:


Հասմիկ Սմբատյան