Գագարինի թռիչքից հետո տիեզերքում եղել է 430 մարդ

Ուղիղ 45 տարի առաջ Յուրի Գագարինի առաջին թռիչքից հետո տիեզերքում եղել է 430 մարդ: Այս տվյալներն այսօր հրապարակվել են Ռուսաստանում, որտեղ նշվում է Տիեզերագնացության օրը:

Վերջին չորս տասնամյակում ռուսաստանցիներից եւ ամերիկացիներից հետո տիեզերական թռիչքներ սկսեցին իրականացնել եվրոպացիները, այնուհետեւ Լատինական Ամերիկայի եւ Ասիայի ներկայացուցիչները: Առաջիկա երկու տարում տիեզերք կթռչեն նաեւ Մալայզիայի եւ Հարավային Կորեայի տիեզերագնացները: