Չեխիայի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում այսօր կայանալու է «Հայոց ցեղասպանություն» թեմայով միջազգային մեկօրյա համաժողովը: Չեխիայում առաջին նպանատիպ միջոցառման նախաձեռնողներն են Պրահայում գործող Հայկական ակումբը եւ Սենատի անդամ Յարոմիր Շտետինան:
Զորյան ինստիտուտի ցեղասպանությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վահագն Դադրյանը հանդես կգա Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արխիվներում առկա փաստաթղթերի վերլուծությամբ: Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից դիտարկելու է հայտնի գերմանացի հասարակական գործիչ Տեսսա Հոֆմանը, իսկ ճանաչման գործում Եվրամիության դերին անդրադառնալու է Եվրոպահայերի դաշնության ղեկավար Հիլդա Չոբոյանը:
Թուրքական տեսակետները համաժողովում պատրաստվում է ներկայացնել Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք պատմաբան Յելդա Օզչանը:
Համաժողովում Հայաստանը ներկայացված է պետական մակարդակով. Պրահա է ժամանել Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա