Մայիսի 1֊-ից ռուսաստանցի գիտնականների աշխատավարձը կկրկնապատկվի

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականների աշխատավարձը մայիսի 1-ից կկրկնապատկվի: Այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինին այսօր հայտնել է կրթության եւ գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն:

Ըստ ԻՏԱՌ֊ՏԱՍՍ֊ի, նա խոստացել է, որ մինչեւ 2008 թվականը գիտաշխատողների աշխատավարձը կհասցվի ամսական 30 հազար ռուբլիի, ինչը 1000 դոլարից ավելի է: