Աղոթքը մարդու ապաքինման համար որեւէ նշանակություն չունի

Ամերիկացի հետազոտողների վկայությամբ՝ գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քրիստոնյաների աղոթքը որեւէ դրական ազդեցություն չի թողնում սրտի վիրահատությունից հետո ապաքինվող մարդկանց վրա:

Ինչպես այսօր հաղորդել են արեւմտյան գործակալությունները, 2,4 միլիոն դոլար արժողությամբ հետազոտությունը ֆինանսավորվել է «Թեմփլթոն ֆաունդեյշն» կազմակերպությունը եւ ամերիկյան հիվանդանոցներից մեկը: Բժիշկները ուսումնասիրել են 1800 հիվանդի, որոնց մի մասը տեղեկացված է եղել, որ երրորդ անձինք աղոթում են նրանց ապաքինման համար: Որեւէ դրական տեղաշարժ այն հիվանդների մոտ, որոնց համար աղոթքներ են հնչեցվել, չի նկատվել: