Վարդան Օսկանյանը մեկնում է ԱՄՆ, Ռուսաստան եւ Սիրիա

Հայաստանի արտգործնախարարը առաջիկա երկու շաբաթներին այցելելու է ԱՄՆ, Ռուսաստան եւ Սիրիա:

Միացյալ Նահանգներում Վարդան Օսկանյանը մարտի 27֊-ին ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ կմասնակցի Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Ինչպես այսօր տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարության մամլո ծառայությունը, ապրիլի 6-֊ից 7֊-ը Վարդան Օսկանյանը Մոսկվայում կհանդիպի ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ:

Իսկ ապրիլի 7-֊ից 9-֊ը Հայաստանի արտգործնախարարը Դամասկոսում կհանդիպի Սիրիայի ղեկավարների հետ: