Վրաստանի ընդդիմությունը հացադուլ է անում դրամարկղային մեքենաների պատճառով

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր 5 պատգամավորներ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով կառավարությունից վերանայել բոլոր առեւտրային կետերում հաշվիչ֊-դրամարկղային մեքենաներ տեղադրելու վերաբերյալ որոշումը:

Ընդդիմադիր պատգամավորները հացադուլ սկսեցին այն բանից հետո, երբ մոտ 3000 առեւտրականներ ցույց կազմակերպեցին խորհրդարանի շենքի առջեւ:

Ըստ կառավարության որոշման, մարտի 1-ից բոլոր առեւտրային կետերում պետք է պարտադիր կերպով դրամարկղային մեքենաներ տեղադրվեն: Առեւտրականները բողոքում են, թե դրանք շատ թանկ են, եւ պատրաստակամություն են հայտնում փոխարենը ամսական հարկ մուծել:

Վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ կառավարությունը որեւէ զիջում չի անելու: