Մահացել է Ադրբեջանի նախագահի հորեղբայրը

Անցած գիշեր Բաքվում մահացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հորեղբայրը՝ 80-ամյա Ագիլ Ալիեւը:

Ակադեմիկոս Ագիլ Ալիեւը ամբիոնի վարիչ էր Բաքվի բժշկական համալսարանում, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մյուս եղբայրը՝ ակադեմիկոս Ջալալ Ալիեւը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է եւ Ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից մեկը: