Արդյունաբերական արտադրությունն Ադրբեջանում ավելացել է 40 տոկոսով, Հայաստանում նվազել՝ 1,3 տոկոսով

Ադրբեջանում հունվարին գրանցվել է արդյունաբերական արտադրության ԱՊՀ-֊ում ամենամեծ աճը: ԱՊՀ֊ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, անցած տարվա հունվարի համեմատությամբ աճը Ադրբեջանում կազմել ավելի քան 40 տոկոս:

Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը հունվարին նվազել է 1,3 տոկոսով: Ռուսաստանում աճը կազմել է 4,4 տոկոս: