Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստանի նախագահին հրավիրել է Ղազախստան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է Ղազախստան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, համապատասխան հրավեր է պարունակվում Քոչարյանին ուղղված Նազարբաեւի ուղերձում, որը ուրբաթ օրը Հայաստանի դեսպան Լեւոն Խաչատրյանին է հանձնել Ղազախստանի արտգործնախարար Կասիմժոմարտ Տոկաեւը:

Սողոմոնյանի խոսքերով, Ղազախստան Հայաստանի նախագահի այցի ժամկետները առայժմ հայտնի չեն:


Կարինե Քալանթարյան