Վրաստանի խորհրդարանը այսօր հաստատել է նախագահ Սահակաշվիլու հրամանագիրը Աջարիայի Խելվաչաուրիի շրջանում արտակարգ իրավիճակ մտցնելու մասին: Անցած շաբաթ շրջանի Ադլիա գյուղի մոտակայքում արձանագրվել էր թռչնագրիպի H5N1 մահացու վիրուսի առաջին դեպքը Վրաստանում:
«Ռոսբալտ» գործակալության փոխանցմամբ, հրամանագրի հաստատմանը դեմ է արտահայտվել Վրաստանի խորհրդարանական ընդդիմության մի մասը՝ պնդելով, թե որոշումը կրում է քաղաքական բնույթ:
Բացի այդ, պատգամավորները գտնում են, որ մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը հայտարարված արտակարգ իրավիճակը կարող է կտրուկ նվազեցնել ամռան ամիսներին զբոսաշրջիկների հոսքը Աջարիա, որը բնակիչների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը հենց զբոսաշրջությունն է:
Գործակալությունների փոխանցմամբ, թռչնագրիպի նոր օջախներ են հայտնաբերվել Ադրբեջանում եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, ընդ որում՝ տոհմական թռչնաբուծարաններում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հավերի զանգվածային անկում է արձանագրվել Կրասնոդարի երկրամասի «Թբիլիսսկայա» եւ Ադրբեջանի «Քիլյազի» թռչնաֆաբրիկաներում: