Զարաքոլուի դատավարությունը կրկին հետաձգվել է

Ստամբուլում երեկ կայացած երկու դատական լսումներից հետո հրատարակիչ Ռաջիփ Զարաքոլուի դատավարությունը հետաձգվեց մինչեւ ապրիլի 19֊-ը: Զարաքոլուն մեղադրվում է հայ հեղինակների երկու գիրք տպագրելու համար: Նա կարող է դատապարտվել մինչեւ 6 տարվա ազատազրկման:

Միջազգային հանրությունը Զարաքոլուին համարում է Թուրքիայում արտահայտվելու ազատության համար պայքարի առաջամարտիկներից մեկը:

Գրողների միջազգային PEN ակումբի վկայությամբ, Զարաքոլուն արդեն մի քանի անգամ դատապարտվել է քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ պետությանը վիրավորանք հասցնելու մեղադրանքով: