Ալի Հասանով. «Ադրբեջանը թույլ չի տա, որ իրեն օգտագործեն հարեւանների դեմ»

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը թույլ չի տա օգտագործել իր երկիրը Իրանի վրա հարձակում գործելու համար:

«Նախագահ Իլհամ Ալիեւը միանգամայն անկախ քաղաքականություն է վարում, ուստի մենք որեւէ մեկին թույլ չենք տա օգտագործել Ադրբեջանի տարածքը որեւէ երկրի, մանավանդ մեր հարեւանների դեմ», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական եւ քաղաքական դեպարտամենտի ղեկավար Ալի Հասանովը:

Այս մեկնաբանությանը նախորդել էին արեւմտյան մի շարք լրատվամիջոցների պնդումները, թե ԱՄՆ-֊ը պատրաստվում է հարված հասցնել Իրանին եւ մտադիր է այդ նպատակով օգտագործել Ադրբեջանի տարածքը: