Ալիեւը եւ Ռայսը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը, ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ հեռանկարները:

«Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ֊-ին՝ խաղաղության հաստատման գործընթացին ակտիվ մասնակցելու համար՝ շեշտելով ԱՄՆ-֊ի վարզակազմի առանձնահատուկ դերը այդ գործընթացում», - ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր Իլհամ Ալիեւը մեկնել է Փարիզ, որտեղ վաղը հանդիպելու է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: