Ադրբեջանական կազմակերպությունները առաջարկում են հրաժարվել Մինսկի խմբի միջնորդությունից

Բաքվում հրավիրված Կլոր սեղանի մասնակիցները առաջարկել են հրաժարվել ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի միջնորդությունից եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար օգտագործել Եվրամիության հնարավորությունները:

Նման առաջարկ է հնչել Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումների կուսակցության եւ «Ղարաբաղի երիտասարդական խորհրդի» կազմակերպած քննարկումների ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Էխո» թերթը, քննարկումներին մասնակցել են քաղաքական գործիչներ եւ դիվանագետներ: