Բջջային հեռախոսակապի ռուսաստանյան օպերատորները պատրաստվում են լայնածավալ ներդրումներ իրականացնել ԱՊՀ երկրներում: Միանգամից երկու խոշորագույն ընկերություններ՝ MTC-ն ու «Բի-լայն» ցանցի սեփականատեր «Վիմպելտոմ»-ը հայտարարում են, թե առաջիկայում պատրաստվում են նոր բաժանորդներ ձեռք բերել հետխորհրդային պետություններում:
«Վիմպելտոմ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Զոսիմովը օրերս հայտարարեց, թե ընկերության համար ամենագրավիչ շուկաներն են Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը: Իսկ MTC-ի ղեկավար Վասիլի Սիդորովը երեքշաբթի օրը, խոսելով 2006 թվականի ծրագրերի մասին, առավել ծավալուն ցանկ ներկայացրեց՝ Հարավային Կովկասի երեք պետություններ, Տաջիկստան, Ղազախստան եւ Մոլդովա:
Շարժական կապի ոլորտում ռուսական ներդրումների մասին հայկական կողմից որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ MTC-ի ղեկավար Սիդորովի հայտարարությունների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. - «Զանգահարեք Սիդորովին եւ իրենից հարցրեք»:
MTC-ի ղեկավարի հայտարարությունները ընկերության լրատվական ծառայությունում առայժմ չեն մեկնաբանում: Ինքը Վասիլի Սիդորովը մոսկովյան ասուլիսի ժամանակ նշել էր, թե ավելին առաջիկա ծրագրերի մասին ասել չի կարող: Փոխարենը, մոսկովյան գործարար շրջանակներում սպասվող ներդրումները հայաստանյան շուկա արդեն լրջորեն քննարկվում են:
«Պրոսպեկտ-ինվեստմենթս» ընկերության վերլուծաբան Օլեգ Սալմանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե «բնական է, որ բջջային ռուսաստանյան օպերատորների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱՊՀ երկրների շուկան»:
«Ավելի լուրջ, ծավալուն շուկաները արդեն իսկ զբաղված են, այլ շուկաներում պարզապես գնելու բան չկա: Բացի այդ, իրենց մենթալիտետով նախկին խորհրդային հանրապետությունները Ռուսաստանին ավելի մոտ են», - գտնում է վերլուծաբանը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա