Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ձգտում են այս տարվա վերջին շահագործման հանձնել Բաքու - ֊Թբիլիսի - ֊Էրզրում գազամուղը: Այդ մասին այսօր Ստամբուլում հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր վրացի պաշտոնակից Զուրաբ Նողաիդելիի հետ հանդիպելուց հետո: Վրաստանի վարչապետը Թուրքիայում է գտնվում երկօրյա աշխատանքային այցով:
«Մեր երկու երկրների համագործակցության կարեւորագույն նպատակն է՝ ապահովել թուրքմենական գազի առաքումը Թուրքիա կասպիական միջանցքով: Բացի այդ, առաջին նավթը Բաքու -֊ Թբիլիսի -֊ Ջեյհան նավթատարով արդեն հասցվել է Վրաստան: Շուտով նավթը կհասնի Ջեյհան», - ասել Էրդողանը:
Ստամբուլում բացված վրաց֊-թուրքական գործարար խորհրդի նիստում քննարկվել է նաեւ Կարս ֊- Թբիլիսի -֊ Բաքու երկաթուղու կառուցման հարցը: «Այդ երկաթուղին մաս կկազմի Ասիա -֊ Եվրոպա տրանսպորտային միջանցքի», - ասել է Էրդողանը :
Հայաստանը ընդդիմանում է Կարս ֊- Թբիլիսի -֊ Բաքու երկաթուղու շինարարությանը՝ գտնելով, որ փոխարենը պետք է վերականգնվի երթեւեկությունը Կարս ֊- Գյումրի երկաթուղով: