Դենիել Ֆրիդ. «Ադրբեջանում մեր նպատակները բախվում են կարծր իրականությանը»

Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ֊ի պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը ասել է, որ Ջորջ Բուշի նպատակները Ադրբեջանում «բախվում են կարծր իրականությանը»:

«ԱՄՆ֊-ը շարունակում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներն առաջ տանելու եւ Հայաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Մենք համագործակցում ենք անվտանգության բնագավառում», - նշել է Ֆրիդը՝ ելույթ ունենալով արտաքին հարաբերությունների Բալթիմորի խորհրդում:

«Ադրբեջանը մի երկիր է, որտեղ մեր հորդորները եւ նպատակները բախվում են կարծր իրականությանը», - խոստովանել է դիվանագետը:

«Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ, Ֆրիդը մանրամասնել է, որ «Ադրբեջանը այն երկրներից է, որոնք կես ճանապարհին են՝ ո’չ կարծրացած բռնապետություն, ո’չ էլ լիակատար ժողովրդավարություն»: