Բաքվում բողոքի ակցիա է կազմակերպվել ընդդեմ Սաֆարովին «հանցագործ» անվանած ադրբեջանական թերթի

Հինգշաբթի օրը Բաքվում Ղարաբաղյան պատերազմի վետերանների կազմակերպության շուրջ 7 տասնյակ անդամներ բողոքի ցույց են կազմակերպել «Իրական Ադրբեջան» թերթի խմբագրության առջեւ: Թերթը իր հրապարակումներից մեկում «հանցագործ» է անվանել Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:

Թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը day.az-ին հայտնել է, որ ագրեսիվ տրամադրված ցուցարարները պահանջել են դուրս գալ եւ մեկնաբանել հոդվածում տեղ գտած գնահատականները: Չբացառելով, որ ցուցարարները կարող են հարձակվել խմբագրության վրա, խմբագիրը դիմել է ոստիկանությանը:

Սաֆարովի նկատմամբ դատավարության հաջորդ նիստը Բուդապեշտի դատարանում կայանալու է մարտի 7-ին: