Ղուկասյանը ներում է շնորհել 8 դատապարտյալների

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը`չորեքշաբթի օրը ստորագրած հրամանագրով ներում է շնորհվել դատապարտված 8 անձանց:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, 14 այլ դատապարտյալների ազատազրկման ժամկետը կրճատվել է, իսկ 18 դատապարտյալների ներման դիմումը մերժվել է: