«Արտգործնախարարների հանդիպումը սպասվում է հունվարի 15-ին կամ 20-ին Մոսկվայում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կայանալու է հունվարի 15-ին կամ 20-ին Մոսկվայում:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների նոր հանդիպումների մասին համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ դեկտեմբերին տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ: