Ադրբեջանում արգելափակվում է հայկական հեռուստակայանների հեռարձակումների 90 տոկոսը

Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Իլթիմազ Մամեդովը ասել է, որ երկրում իրանացվում են միջոցառումներ հայկական հեռուստակայանների հեռարձակումը արգելափակելու ուղղությամբ:

«Աղսուի հեռուստաաշտարակը շահագործման հանձնելուց հետո հաջողվեց հայկական հեռուստաալիքների հեռարձակումը [Ադրբեջանի տարածքում] արգելափակել 90 տոկոսով: Բայց հնարավոր չէ ամբողջովին արգելափակել հայկական հեռուստակայանների հեռարձակումը: Պատճառը Շուշիի հեռուստաաշտարակն է», - ադրբեջանական ANS հեռուստաընկերության ասել է Իլթիմազ Մամեդովը: