Լիտվան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) հինգշաբթի օրը ձայների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Լիտվայի պատգամավորները հայ ժողովրդի սպանդը որակել են Ցեղասպանություն եւ կոչ արել Թուրքիայի իշխանություններին՝ ընդունել այդ պատմական փաստը:

Հայոց ցեղասպանությունը արդեն ճանաչել են աշխարհի 15 պետություններ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ավելի քան 30 նահանգներ: