ՆԱՏՕ֊-ի պաշտոնյան լավատես է Ղարաբաղի հարցում

«Հաջորդ տարի լավ հեռանկարներ կան Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ճեղքում արձանագրելու համար», - չորեքշաբթի օրը հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-֊ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Մոսկվայում կայացած ասուլիսում Սիմոնսը նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-֊ն Հարավային Կովկասում չի մրցակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ:

«ՆԱՏՕ֊-ն չի մրցակցում եւ մտադրություն չունի տարածաշրջանում մրցակցելու այլ կազմակերպությունների հետ», - նշել է ՆԱՏՕ-֊ի ներկայացուցիչը: Նա մանրամասնել է, որ ՆԱՏՕ֊-ն գերադասում է համագործակցել Հարավային Կովկասի երկրների հետ գործակցության անհատական ծրագրերի շրջանակներում:

«Ասոշիեյթեդ փրես»-ը փաստում է, որ որոշ ռուսաստանցի պաշտոնյաներ եւ պատգամավորներ մտահոգություն են արտահայտել այն կապակցությամբ, որ ՆԱՏՕ-֊ն փորձում է դուրս մղել Ռուսաստանին հետխորհրդային տարածքից: