Դեկտեմբերին եւ հունվարին Ռոբերտ Քոչարյանը հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ

«Դեկտեմբերի 16֊-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ», - հայտնել է ուրբաթ օրը Պուտինի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

Նրա վկայությամբ, հունվարի երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանը կրկին կայցելի Մոսկվա եւ կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման արարողությանը:

Օրերս Հայաստանում ավարտվեց Ռուսաստանի տարին, որի փակման արարողությանը մասնակցեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: