Ադրբեջանական մանաթը դենոմինացվելու է 5 հազար անգամ

Ադրբեջանի կենտրոնական բանկի մամլո ծառայությունը հայտարարել է, որ օրերս կայանալու է ադրբեջանական մանաթի նոր նմուշների շնորհանդեսը, որին մասնակցելու է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը:

ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարված դենոմինացիայի արդյունքնում 1 նոր մանաթը հավասար է լինելու 5000 հին մանաթի: Նոր թղթադրամները շրջանառության մեջ են մտնելու 2006 թվականի հունվարի 1-ից:

Մինչ այժմ Ադրբեջանում գործող թղթադրամները շրջանառությունից դուրս են բերվելու աստիճանաբար: