Ամերիկյան օժանդակություն Ջավախքին

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանության եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացում գործակալության (USAID) նախաձեռնությամբ կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել Ախալքալակի քաղաքապետարանի շենքը:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ջավախքի ենթակառուցվածքների բարելավման նպատակներով իրականացվող վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքները Ախալքալակում եւ Նինոծմինադայում շարունակվում են: