Չկարգավորված հակամարտություններին նվիրված համաժողով Ժնեւում

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում այսօր մեկնարկել է նախկին խորհրդային միության չճանաչված հանրապետություններին նվիրված համաժողով, որին մասնակցում են նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները:

«Համաժողովի ընթացքում մենք կփորձենք արեւմտյան փորձագետների ուշադրությունը սեւեռել այս հակամարտությունների վրա: Հարկավոր է քննել մի շատ կարեւոր հարց՝ ինչ անել հետո։ Այս հանրապետությունները արդեն հասունացել են որպես անկախ պետություններ ապրելու համար», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է գիտաժողովի կազմակերպիչներից «Ազատ Եվրոպա» հիմնադրամի նախագահ Սերգեյ Ստեպենկովը:

Համաժողովի նպատակն է քննարկել Եվրոպայում զարգացող էթնո-քաղաքական խնդիրներն եւ որոշել նշված հակամարտությունների կարգավորման հեռանկարները։ Համաժողովին ելույթներով հանդես կգան քաղաքագետներ, փորձագետներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչներ։


Հեղինե Բունիաթյան