«Անդրկովկասյան տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու նպատակով Միացյալ Նահանգները փորձում է ապակայունացնել քաղաքական իրադրությունը Հայաստանում», - երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պանարինը:
Ելույթ ունենալով այսօր Երեւանում անցկացվող «Հայաստան֊-Ռուսաստան. համագործակցության տեխնոլոգիաներ» գիտաժողովում՝ ռուսաստանցի քաղաքագետը փաստել է. - «ԱՄՆ֊-ը աշխուժացրել է իր քաղաքականությունը Հայաստանում Բաքու -֊ Ջեյհան նավթամուղի կառուցումից անմիջապես հետո»:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Պանարինը, փաստելով, որ Երեւանում ԱՄՆ-֊ի դեսպանատունը աշխարհում ամենախոշորներից է, ասել է. - «Այդ շենքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ 40 զինվորականների փոխարեն, նախատեսվում է այնտեղ տեղակայել 400 զինվորական: Իսկ նման մարտական ստորաբաժանումը հարկ եղած դեպքում հեշտությամբ կարող է ապակայունացնել իրադրությունը Երեւանում»:
Իգոր Պանարինի կարծիքով, ԱՄՆ-֊ը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից:
Արմեն Դուլյան
(Լուսանկարում՝ Միացյալ Նահանգների դեսպանության շենքը Երեւանում)