Ամերիկյան ընկերության ադրբեջանցի աշխատողները վերսկսել են գործադուլը

«ՄաքԴերմոթ» ամերիկյան ընկերության ադրբեջանցի աշխատողները վերսկսել են գործադուլը, քանզի համաձայնության չեն հասել ղեկավարության հետ աշխատավարձը բարձրացնելու եւ օտարերկրացիների հետ հավասար պայմաններ ապահովելու հարցերում:

Ադրբեջանական հեռուստատեսության վկայությամբ, այսօր գործադուլ են անում նավթային ընկերության մոտ 2000 ադրբեջանցի աշխատողներ՝ պահանջելով 15-֊20 տոկոսով բարձրացնել աշխատավարձը:

Նույն աղբյուրի համաձայն, գործադուլ են սկսել նաեւ«ՄաքԴերմոթ»-ի հետ համագործակցող «Բոս շելվ» իտալա֊ֆրանսիական ընկերության աշխատողները:


Արմեն Դուլյան