Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր բացվեց ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Նախատեսվում է քննարկել մի քանի տասնյակ հարց, այդ թվում՝ միասնական էներգետիկ շուկայի խնդիրը:

Հավաքի մասնակիցները կքննարկեն նաեւ ԱՊՀ տարվան նվիրված միջոցառումների ծրագիրը. 2006 թվականին նշվելու է Անկախ պետությունների համագործակցության 15֊ամյակը: