Իսրայելի գլխավոր ռաբբին ծաղկեպսակ է դնելու Ծիծեռնակաբերդում

Այսօր Երեւան է ժամանել Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը, երեքշաբթի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը եւ Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը կայցելեն Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հրեա շատ պատմաբաններ եւ գործիչներ ցեղասպանություն են որակել անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում կատարվածը:


Արմեն Դուլյան