Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Բաքու

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին հայտնել է, որ մինչեւ տարեվերջ սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի այցը Բաքու:

Բաքվի «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, դեսպանը ասել է, թե այցի համար ներկայումս ստեղծված են բոլոր պայմանները եւ հույս է հայտնել, որ այն կնպաստի «երկու պետությունների միջեւ հարաբերությունների հետագա խորացմանը»:

Այցի ժամկետը եւ օրակարգը ներկայումս հստակեցվում են: