Ռուսաստանի վարչապետը առաջիկայում կայցելի Երեւան

Դեկտեմբերի 1-ից 2-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Նա մասնակցելու է Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաեւ արդիականացված «ԱրմենԱլ» ձեռնարկության վերագործարկմանը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ֆրադկովի հետ Հայաստան է ժամանելու ռուսաստանցի առաջատար գործարարների պատվիրակությունը:

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Սամվել Հովակիմյանը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ից 5-ը ռուսաստանցի հյուրերը մասնակցելու են Երեւանում կայանալիք ռուս-հայկական բիզնես-համաժողովին:

Արմեն Քոլոյան, Պրահա