Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը անցած շաբաթավերջին Երեւանում հայտնել է, որ Հայաստանի իշխանությունների հետ ձեռք է բերվել Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն բացելու մասին պայմանավորվածություն:
Հոկտեմբերի 28-ին «Սպեկտրում» ռազմավարական վերլուծության կենտրոնի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում ունեցած ելույթում Ռոբերտ Սիմոնսը նախ անդրադարձել է ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, որոնք պայմանավորված են նոր մարտահրավերներով՝ միջազգային ահաբեկչությամբ, մարդկանց թրաֆիքինգով եւ թմրադեղերի ապօրինի շրջանառությամբ: Բարեփոխումների մի մասն էլ, ըստ Սիմոնսի, հյուսիս-ատլանտյան դաշինքին չանդամակցող երկրների, նաեւ Հայաստանի հետ համագործակցությունն է:
«ՆԱՏՕ-ն այսօր ավելի բաց է համագործակցության համար անգամ այն երկրների հետ, որոնք սառը պատերազմի ժամանակ հակառակ բեւեռում էին», - ասել է Ռոբերտ Սիմոնսը:
Հայաստանը ներկայումս ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում, եւ, ըստ Սիմոնսի, ՆԱՏՕ-ն Հայաստանին օգնելու է ինտեգրվել հյուսիս-ատլանտյան դաշինքի կառույցներին՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու: Բացի այդ, IPAP-ի շրջանակներում միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու, մասնավորապես, սահմանների հսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ:
«Ամեն երկիր ինքն է ընտրում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության իր չափը: ՆԱՏՕ-ն Հայաստանին ընտրության առջեւ չի կանգնեցնում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացումն ու ընդլայնումը «ոչ մի դեպքում ուղղված չէ Ռուսաստանի դեմ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքից ռուսաստանյան զինուժի հնարավոր դուրսբերմանը, ապա ՆԱՏՕ-ն, Սիմոնսի խոսքերով, կարող է աջակցել այդ գործընթացին միայն այն դեպքում, եթե Հայաստանը նման հստակ ցանկություն հայտնի, այնպես, ինչպես դա արեց Վրաստանը:
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Ռոբերտ Սիմոնսը նշել է, որ ՆԱՏՕ-ն այդ հարցի կարգավորմանը չի ցանկանում միջամտել, քանի որ դրանով զբաղվում է ԵԱՀԿ-ն:
Ի պատասխան հարցին, թե կարո՞ղ է արդյոք ՆԱՏՕ-ն երաշխավորել Հայաստանի անվտանգությունը հնարավոր սպառնալիքի դեպքում, Սիմոնսը նշեց, որ անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ-ն տալիս է միայն դաշինքի անդամ երկրներին:
Ռուզաննա Ստեփանյան