Բուշը շնորհակալություն է հայտնում Թբիլիսիում իր անունով փողոց կոչելու համար

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երկուշաբթի օրը շնորհակալական նամակ է հղել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային` երախտագիտություն հայտնելով Վրաստանի մայրաքաղաքի փողոցներից մեկն իր անունով վերանվանելու առթիվ:

«Կավկազպրես» գործակալությունը փոխանցում է, որ ԱՄՆ-ի նախագահի նամակը Թբիլիսիի քաղաքապետին է հանձնել Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Տեֆտը:

Քաղաքապետին ուղղված նամակում նախագահ Բուշը նշում է, որ «շարունակում է մնալ Վրաստանի ամենաեռանդուն աջակիցներից մեկն աշխարհում»:


Գեւորգ Ստամբոլցյալ, Պրահա