Աբխազական երկաթուղու վերականգնման նախագիծը պատրաստ է

Վրացական երկաթգծի Փսոու - Ինգուրի հատվածի վիճակի գնահատմանը ռուսաստանցի եւ աբխազ մասնագետների հետ միասին մասնացկած վրաց փորձագետները հայտարարել են, որ պատրաստ է երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման նախագիծը:

Նրանց խոսքերով, ամենավատ վիճակում գտնվում էր Օչամչիրա - Ինգուրի հատվածը: Երկաթուղու վերականգման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար:

Ծրագրի իրականացնելու նպատակով ստեղծվելու է հատուկ կոնսորցիում Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ: