«Եվրամիությունը պետք է սկսի բանակցությունները Հայաստանի հետ տնտեսության, առեւտրի եւ անվտանգության բնագավառներում կապերն ամրապնդելու շուրջ հակառակ այն բանի, որ Ադրբեջանը սրել է հարաբերությունները Եվրամիության հետ», - Բրյուսելում այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ջոզեպ Բորելը:
Եվրամիությունը մտադիր էր բանակցություններ սկսել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, սակայն դրանք հետաձգվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը օդային կապ հաստատեց թուրքական Կիպրոսի հետ:
«Տարօրինակ կլիներ հետաձգել բանակցությունները Հայաստանի հետ Կիպրոսի պատճառով, քանզի այդ վեճը Հայաստանի հետ որեւէ կապ չունի», - փաստել է Բորելը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելուց հետո: Քոչարյանը, «Ասոշիեյթեդ Փրես»-ի վկայությամբ, հույս է հայտնել, որ Եվրամիությունը Հայաստանի հետ բանակցությունները կսկսի մինչեւ ընթացիկ տարվեվերջ:
Եվրախորհրդարանի ղեկավարը նաեւ կարծիք է հայտնել, որ 20-րդ դարասկզբի կոտորածները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, իսկ Թուրքիան, որպես Եվրամիության անդամակցության նախապայման, պետք է բացի Հայաստանի սահմանը:
Այսօր Հայաստանի նախագահը Բրյուսելում հանդիպել է նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ:
Արմեն Դուլյան, Պրահա