Եվրախորհուրդը դիտարկելու է տեղական ընտրությունների ընթացքը Արմավիրի, Լոռու եւ Տավուշի մարզերում

Եվրախորհրդի Տեղական իշխանությունների կոնգրեսը դիտարկելու է Արմավիրի, Լոռու եւ Տավուշի մարզերում գալիք կիրակի կայանալիք տեղական ընտրությունների ընթացքը:

Ինչպես հինգշաբթի օրը փոխանցել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը, դիտորդական առաքելությունը՝ Շոն 0’Բրայընի գլխավորությամբ, հանդիպելու է թեկնածուներին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, մարզային ընտրական հանձնաժողովների անդամներին, մարզպետներին եւ այլն:

Երկուշաբթի օրը Երեւանում պատվիրակությունը հանդես կգա ամփոփիչ ասուլիսով:


Ռուզան Խաչատրյան, Պրահա