Բաքվում բացվեց ադրբեջանա-ֆիննական գործարար համաժողովը

Այսօր Ադրբեջանի եւ Ֆինլանդիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Տարյա Հալոնենը Բաքվում բացեել են ադրբեջանա-ֆիննական գործարար համաժողովը:

«Քանի որ ֆիննական պատվիրակությունը ուղեւորություն է կատարում ողջ Հարավային Կովկասով, կարող է համոզվել, որ Ադրբեջանը տարածաշրջանի ամենազարգացած երկիրն է», - ասել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւը:

Նախարարի վկայությամբ, վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանի տնտեսություն է ներդրվել 26 միլիարդ դոլար:

Համաժողովի աշխատանքին մասնակցում են մոտ 100 գործարարներ Ֆինլանդիայից եւ Ադրբեջանից:


Արմեն Դուլյան, Պրահա